Ընդդիմությունը ոչ միայն քաղաքական օրակարգում չէր, այլ նաև հատում էր բարոյականության սահմանը. Խուդաթյան
Վաղարշապատում ընտրական մթնոլորտը մեծ հաշվով թելադրվել է ընդդիմության կողմից: Այս մասին հանրային ՀԸ եթերում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Նախ իրենք մթնոլորտը լարեցին արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութեր տարածելով, որոնք հիմնական ժամանակ հատում էին բարոյականության սահմանը, Արգիշտի Մեխակյանի հերոս հորը՝ Մեխակ Մեխակյանին էին հիշատակում, և կարծում եմ, որ ընտրության արդյունքները վաղարշապատցիների պատասխանն էր իրենց, որովհետև շատ տեղերում ընդդիմությունը ոչ միայն քաղաքական օրակարգում չէր, այլ նաև հատում էր բարոյականության սահմանը: Ցավոք, նման շատ դեպքերի ականատես եղանք:
Հենց պարոն Մեխակյանի գյուղում, որտեղ ընդդիմությունը քարոզարշավի օրը, մասնավորապես «Մայր Հայաստան»-ը, ակնհայտ սադրում էր, և գյուղում, որտեղից է հերոս Մեխակ Մեխակյանը, պարոն Արգիշտի Մեխակյանին անվանում էին ուրացող, դավաճան և գյուղի բնակիչների 90 տոկոսը ցույց տվեց, թե իրականում ինչպես է վերաբերվում և հերոս Մեխակ Մեխակյանին, և Արգիշտի Մեխակյանին, և իրենց ընտանիքին, և ՔՊ-ին առհասարակ»,- ասել է Խուդաթյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Փողոցում մոտենում են ու աջակցություն հայտնում». Արման Աբովյանը՝ Ծառուկյանի շուրջ իրավիճակի մասին
Նախկին պատգամավոր Արման Աբովյանը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ շնորհակալություն հայտնել Ծառո...
ԲՀԿ հանձնաժողովի անդամի ձեռքին ցուցակ է հայտնաբերվել
Կոտայքի մարզպետը քվեարկությունից հետո ահազանգի հետքերով հետ եկավ ընտրատեղամաս. հանձնաժողովի անդամ Վեներա Գյուլինյանը ուղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պարոն խեղկատակ». ՔՊ–ականները լքեցին դահլիճը
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ ներկայացվում են ՄԻՊ թեկն...
Արցախում մեկնարկել է ձմեռային զորակոչը
Դեկտեմբերի 17-ին ՊԲ-ի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն` նվիրված ձմեռային զորա...