Ստալինի օրոք 95 տոկոսով հայաբնակ Արցախը հանձնվել է Ադրբեջանին. բարոնուհի Քոքսը՝ ՄԹ-ում Ադրբեջանի դեսպանին
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը բաց նամակ է հղել Ադրբեջանի իշխանությանը և դիվանագիտական կորպուսին: Պատասխանելով Միացյալ թագավորությունում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեի հակահայկական նախաձեռնություններին՝ բարոնուհին անդրադարձել է Արցախի պատմությանը՝ նշելով, թե Ստալինի օրոք 95 տոկոսով հայաբնակ Արցախը հանձնվել է Ադրբեջանին, որն էլ յուրացրել է հայկական տարածքը՝ այն կտրելով Հայաստանից: Այս մասին գրել է 1lurer.am-ը։
Այնուհետև բրիտանացի քաղաքական գործիչը շեշտել է, որ Արցախյան պատերազմը սկսվել է Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումների պատճառով, քանի որ փորձ է արվել հայ բնակիչների բռնի տեղահանում և ջարդ կազմակերպել իրենց պատմական հողում:
Բարոնուհի Քոքսը խոսել է նաև Նախիջևանի մասին՝ որպես հայկական տարածքի, որը հայաթափվել է ադրբեջանական քաղաքականության արդյունքում
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...