Քաղաքականություն

Միրզոյանը` Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Միրզոյանը` Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
Հայաստանը և Թուրքիան կարողացել են փոխըմբռնման հասնել մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Նրա…

Հայաստանը և Թուրքիան կարողացել են փոխըմբռնման հասնել մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։


Նրա խոսքով` Երևանում հույս ունեն, որ դրանք կկատարվեն հողի վրա։


«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մենք լայն փոխըմբռնում ունենք մի շարք հարցերի շուրջ։ Ժամանակն է տեսնել, թե ինչպես են իրականացվում պայմանավորվածությունները երկրի վրա»,– ասաց նա։


Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։


2022 թվականի հուլիսին Վիեննայում պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը, ինչպես նաև բեռների ուղղակի ավիափոխադրումներ իրականացնելու և դրա համար անհրաժեշտ գործընթացներ սկսելու մասին։ Հարցը մինչ օրս լուծված չէ։ 2023 թվականի հունվարին էլ Անկարան Երևանին տեղեկացրել էր բեռների ուղիղ ավիափոխադրումների արգելքի վերացման մասին։

Նմանատիպ հոդվածներ

Ոստիկանությունն ԱԳՆ-ի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացրել է՝ եթե գործողությունները չդադարեցվեն, հատուկ միջոցներ կկիրառի

ԱԳՆ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք:Ոստիկանության ծառայակիցը հայտարարեց այս մասին ԱԳՆ դիմաց։«Տավուշը հանուն հա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250