Վաղարշապատում որքան մանդատ են ստացել ուժերը
Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ստացած քվեների համապատասխան քանակով կստանա մանդատները, ՔՊ-ն կկարողանա միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել: Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ավագանու 33 տեղերը բաշխվում են հետևյալ կերպ.
ՔՊ – 19 մանդատ,
«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,
«Մայր Հայաստան» – 2 մանդատ»։
Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններ էին։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 69 866 անձանից քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պետք է դուրս բերի իր ռազմաբազաները Սիրիայից. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել հեռացնել ռուսական ռազմաբազաները Սիրիայի Լաթաքիա նահանգից։...
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է միայն ՔՊ-ականներին. հայտնի է, թե ինչու
Չնայած ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ նշվում է ԱԺ պատգամավորներին պարգևատրելու մասին, սակայն պարզվում...
Թրամփը լսում է նաև ուրիշներին․ Պեսկով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միայն ինքն է խոսում, այլև պատրաստ է լսել ուրիշներին։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին ...
Իրանը դրան երբեք չի գնա․ այդ պայմանը չի դիտարկվի․ Իրանի ԱԳՆ
Իրանը չի պատրաստվում դիտարկել ուրանի հարստացման ժամանակավոր դադարեցման հնարավորությունը հանուն ԱՄՆ հետ համաձայնագրի կնքմ...