Ռուսաստանը պետք է դուրս բերի իր ռազմաբազաները Սիրիայից. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել հեռացնել ռուսական ռազմաբազաները Սիրիայի Լաթաքիա նահանգից։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Գերմանիայի ԱԳՆ կայքում, գրում է Life-ը:
«Ժամանակն է, որ Ռուսաստանը հրաժարվի Սիրիայում իր ռազմակայաններից»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը Դամասկոս չհայտարարված այցի ժամանակ։
Նա պարզաբանել է, որ այս որոշումը դիտարկվելու է որպես Արաբական Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ հարգանքի նշան։ Բերբոքը նաև առաջարկել է ձևավորել ներառական կառավարություն, որում կլինեն կանայք և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին սիրիական զինված ընդդիմությունը մտել էր Դամասկոս, որից հետո Բաշար ալ-Ասադը լքել է պաշտոնը և ընտանիքի հետ լքել Սիրիան՝ ապաստան խնդրելով Ռուսաստանի Դաշնությունից։ Նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրամայել ընդունել Ասադին և նրա հարազատներին։ Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ընդգծել էր, որ Սիրիայում ռուսական ռազմակայանների ճակատագիրը մնում է անորոշ։ Մինչդեռ երկիրը ցանկանում էր հարաբերություններ պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Քննիչները մտել են Հարավային Կորեայի նախագահի նստավայր, եղել են բախումներ
Հակակոռուպցիոն գործակալության քննիչները ժամանել են Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի նստավայր՝ կալանավորման հրամա...
Կաթվածահար է Հարավային Կորեայի պետական կառավարումը. հյուսիսկորեական ԶԼՄ
Կորեայի Հանրապետությունում կառավարումը կաթվածահար է իշխող ճամբարի և ընդդիմության միջև քաղաքական առճակատման հետևանքով, որ...