Որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն. ՀԾԿՀ նախագահը` ՀԷՑ-ը Թուրքիային վաճառելու լուրերի մասին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 3 անդամ այցելել են Թուրքիա՝ Սերգեյ Աղինյանը, Դավիթ Մուրադյանը և Ելենա Բաբոյանը։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Նրանք մեկնել են հոկտեմբեր ամսին՝ մասնակցելու էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի աշխատաժողովին։
ՀՀ-ն 1999թ.-ից հանդիսանում է էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի՝ ոչ միայն անդամ, այլև՝ հիմնադիր անդամ, որտեղ ընդգրկված է 47 երկիր։ Այս տարի Օմանում հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը ընտրվել է ասոցիացիայի նախագահության անդամ՝ 3 տարով։ Տարին 2 անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողով է լինում, և ընթացքում անդամ երկրների ներկայացուցիչները քննարկում են էներգետիկայի բազմաթիվ հարցեր»,-ասել է Մեսրոպ Մեսրոպյանը և ընդգծել, որ վերջին այցելության ժամանակ Թուրքիայում այդ խնդիրներն են շոշափվել։
Նա հավելել է՝ տեղեկությունները, թե ներկայացուցիչները գնացել են Թուրքիա, որպեսզի բանակցեն և ՀԷՑ-ը վաճառեն, նման են գեբելսյան քարոզչության՝ որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունն աջակցում է հանրապետության մարզերում կաթ արտադրող տնտեսվարողներին
ՀՀ կառավարությունն աջակցություն է տրամադրում հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին,...
Հայաստանի լավ հարաբերություններն Իրանի հետ որոշ մարդկանց համար անընդունելի է․ Փաշինյան
Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամադ Մոհբերին, անդրադարձել...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել...
«Ներողություն խնդրելու բան չկա. դե, ում հետ չի պատահում». Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը արձագանքել է իր օգնական Ապտա Ալաուդինովի հրապարակած տեսանյութին՝ Ուկրաինայի զինված...