«Ներողություն խնդրելու բան չկա. դե, ում հետ չի պատահում». Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը արձագանքել է իր օգնական Ապտա Ալաուդինովի հրապարակած տեսանյութին՝ Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված զինվորների մասին։ Այս մասին նա գրել է Telegram-յան իր ալիքում:
Հիշեցնենք` Ալաուդինովը ցույց էր տվել գերի ուկրաինացիներին, որոնցից մեկի դեմքին վնասվածքների հետքեր, կապտուկներ են եղել:
Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ Ալաուդինովը չպետք է ներողություն խնդրի բանտարկյալների վնասվածքների համար, քանի որ բոլորը գիտեն, որ դա, իբր, դժբախտ պատահար է։
«Ինչ վերաբերում է կապտուկներին, Ապտի, ներողություն խնդրելու բան չկա։ Բոլորս էլ գիտենք, որ բանտարկյալն ինքն է ստացել երկու կապտուկ՝ պատահաբար ոտք դնելով փոցխին ճիշտ այն պահին, երբ դուրս էր գալիս շրջափակված շենքից։ Դե, ում հետ չի պատահում: Մինչև հարսանիք կանցնի»,- գրել է Կադիրովը։
Վերջինս նաև գրել է, որ գլխավորն այն է, որ բանտարկյալը ողջ է։ Կադիրովի խոսքով` Ուկրաինայի զինված ուժերի բոլոր զինվորները կգերադասեն կապտուկներ ստանալ, քան փամփուշտներ։
Նմանատիպ հոդվածներ
«Պաշտոնապես հայտարարում եմ...». Օհանյանը` մամուլում ցուցադրվող առանձնատան մասին
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` մասնավորապես նշելով. «...
«Իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված». Միրզոյան
Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված, հնդկական «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցու...
Լևոն Քոչարյանը` պաշտոնի հավակնելու մասին
«Ես որևէ պաշտոնի չեմ հավակնում։ Եթե մեր շարժումը հաջողի, չեմ ուզում և պլանավորում որևէ պաշտոն ստանալ։ Ինչ վերաբերում է Ե...
«Մեր այսօրվա հավաքը մի փոքր այլ ֆորմատով է լինելու». Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության առաջիկա անելիքները
«Դիմադրության» շարժման անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության անելիքներ...