Կառավարությունն աջակցում է հանրապետության մարզերում կաթ արտադրող տնտեսվարողներին
ՀՀ կառավարությունն աջակցություն է տրամադրում հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին, և ծրագրին մասնակցելու համար արդեն իսկ ընդունվել է 690 դիմում-հայտ։
Կառավարությունն աջակցում է հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին։ Ծրագրի շահառու կարող են դառնալ 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող այն տնտեսվարողները, որոնց կենդանիները հաշվառված են «Անի պաս» էլեկտրոնային համակարգում և մասնակցել են պետական պատվաստման ու ախտորոշիչ միջոցառումներին։ Սուբսիդավորումը հատկացվում է շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած մինչև 22 գլուխը ներառյալ կովերի համար՝ առավելագույնը 20 գլուխ, 1 կովի հաշվով՝ 15 000 դրամի չափով։
Սուբսիդավորում ստանալու նպատակով անհրաժեշտ է էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում ներկայացնել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ նշելով բնակության վայրն ու հասցեն, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների համարները։ Դիմումին կից պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածքը՝ կենդանիների պատվաստման ծրագրում ընդգրկված լինելու մասին։ Ծրագրին մասնակցելու համար արդեն ընդունվել է 690 դիմում-հայտ՝ շուրջ 4373 գլուխ կենդանու համար, իսկ դիմում-հայտերի ընդունման գործընթացը ներկայումս շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
ՌԴ-ն գազի գինը հնարավոր է բարձրացնի, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Իրանից կգնենք․ ՀԾԿՀ
Գազի ներմուծման հնարավոր այլընտրանքներ կարող են հանդիսանալ այն բոլոր երկրները, որոնք վաճառում են կապույտ վառելիք, և որոն...
Հայաստանը կառուցելու է մոդուլյար տիպի նոր ատոմակայան
Հայաստանում նոր ատոմակայանը լինելու է մոդուլյար տիպի, սակայն արտադրող երկրի վերջնական ընտրություն դեռևս չի կատարվել, այդ...