ԿԸՀ-ն վերահաշվարկի հետ կապված հայտարարություն է տարածել

ԿԸՀ-ն ներկայացրել է վերահաշվարկի դիմումների ներկայացման կարգը և ժամկետները։


Վերահաշվարկ իրականացնելու դիմումների համար Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներն են նոյեմբերի 17՝-ը 12։00-ից մինչ 18։00 և նոյեմբերի 19-ը՝ 09։00-ից մինչ 11։00-ն։ Վերահաշվարկ իրականացնելու դիմումները պետք է ներկայացվեն Վաղարշապատ համայնքի ընտրությունները իրականացրած թիվ 14 ԸԸՀ։


ԿԸՀ-ից հիշեցնում են նաև, որ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, թիվ 14 ԸԸՀ-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ, պատահականության սկզբունքով ընտրում է իր սպասարկման տարածքում գտնվող երեք ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն: Անկախ նրանից՝ վերահաշվարկ իրականացնելու դիմում կլինի, թե ոչ, թիվ 14 ԸԸՀ-ն պատահականության սկզբունքով ընտրված 3 տեղամասի արդյունքներ պետք է վերահաշվարկի:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյուքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15 հազար 298 քվե: ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը:

Քաղաքականություն