Զելենսկին՝ Ավդեևկայից ուկրաինական զորքերի դուրսբերման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հրամանը՝ Ավդեևկայից զորքերը դուրս բերելու մասին:
Ուկրաինայի առաջնորդը Մյունխենի համաժողովում իր ելույթում հայտարարել է, որ քաղաքից նահանջն անհրաժեշտ էր «ուկրաինացիների կյանքը փրկելու» եւ «շրջափակման մեջ չհայտնվելու» համար, իսկ զորքերի դուրսբերման պատճառը կապել Է Ուկրաինայի զինված ուժերի մոտ ձեւավորված «զենքի արհեստական դեֆիցիտի» հետ:
«Մեր գործողությունները սահմանափակվում են միայն խոցման միջոցների հեռահարությամբ և բավարարությամբ։ Բայց դա միայն մեզանից չէ կախված։ Եվ Ավդեևկայում իրավիճակը հաստատում է դա»,- ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով արևմտյան դաշնակիցների կողմից զենքի սահմանափակ մատակարարումները։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Զելենսկու խոսքերին և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինայի զինված ուժերի զորքերի դուրսբերումը կազմակերպված է ոչ թե զինվորների կյանքը փրկելու համար, այլ այն պատճառով, որ Զելենսկին գիտի խմբավորման հետ կռվել միայն մեծ փողերի համար, որոնք ուղիղ գնում են իրենց գրպանները, և միայն խաղաղ քաղաքացիների դեմ։
Ուկրաինայի զինված ուժերի զորքերը Ավդեեւկայից հետ քաշելու իր որոշման մասին Սիրսկին հայտնել Է անցած գիշեր՝ ռուսական ուժերի կողմից ուկրաինական խմբավորման շրջափակման ֆոնին:
Նմանատիպ հոդվածներ
Ավարտվել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը․ ադրբեջանական ԶԼՄ
Ավարտվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները...
Փաշինյան-Ալիև-Շոլց եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ա...
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
Մենք ունենք լարվածության նոր աճ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Փաշինյան
Լարվածության նոր փուլ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում ԱՄՆ պ...