Թրամփի անսպասելի հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ գործարք կնքելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:


«Ես կցանկանայի տեսնել Ռուսաստանի հետ համաձայնագիր։ Ինչպես գիտեք, Վլադիմիրը Պուտինը  զանգահարեց ինձ։ Նա հարցրեց, թե կարո՞ղ եմ օգնել ձեզ Իրանի հարցում։ Ես ասացի՝ ոչ, ինձ օգնություն պետք չէ Իրանի հարցում, ինձ օգնություն է պետք ձեր հարցում, և հուսով եմ, որ մենք համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի հետ», - ասել է նախագահը։


Հավելենք՝ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել հունիսի 14-ին: Այն տևել է 50 րոպե և վերաբերել Է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և Ուկրաինական կարգավորմանը։ Պուտինը, մասնավորապես, խոսել է ստամբուլյան պայմանավորվածությունների համաձայն ռազմագերիների փոխանակման մասին և հայտարարել, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ: Բացի այդ, նախագահը շնորհավորել է ամերիկացի գործընկերոջը ծննդյան օրվա կապակցությամբ: