Եվրոպական հանձնաժողովը նշել է Ուկրաինայում հակամարտության հնարավոր դադարեցման ժամկետը
Ուկրաինային 2026 և 2027 թվականների համար ֆինանսական օգնությունը պլանավորելիս Եվրոպական հանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի մինչև 2026 թվականի վերջը։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ Եվրամիության պետությունների ղեկավարներին ուղղված նամակում։
«Ուկրաինայի ֆինանսավորման պակասի մասշտաբները զգալի են։ Արժույթի միջազգային հիմնադրամի նախնական կանխատեսումների համաձայն, նույնիսկ եթե պատերազմն ավարտվի 2026 թվականի վերջին, և հաշվի առնելով ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և միջազգային գործընկերների կողմից խոստացված ողջ աջակցությունը, Ուկրաինան դեռևս կբախվի հսկայական պակասորդի, որը չի կարող հաղթահարվել առանց նոր ֆինանսավորման», - գրել է նա։
Եվրոպական հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ 2025 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհուրդը պարտավորվել է «բավարարել Ուկրաինայի 2026-2027 թվականների համար անհրաժեշտ ֆինանսավորման հրատապ կարիքները, այդ թվում՝ ռազմական կարիքները»։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա շաբաթներին կպատրաստի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկինը տելեգրամյան ալիքում գրել է, որ առաջիկա օրերին նախատեսվում են հանդիպումներ ամերիկյ...
ԱԹՍ-ով հարված նավերին. ադրբեջանցիներ են զոհվել
Ազովի ծովում անօդաչու թռչող սարքի կողմից հարձակման են ենթարկվել երկու նավ, որոնցում 25 Ադրբեջանի քաղաքացիներ են եղել, ին...
ԱՄՆ-ն շուտով զգալի ռազմական օգնություն կտրամադրի Թայվանին
Միացյալ Նահանգները շուտով զգալի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Թայվանին, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանին: Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել ո...