ԱՄՆ-ն շուտով զգալի ռազմական օգնություն կտրամադրի Թայվանին
Միացյալ Նահանգները շուտով զգալի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Թայվանին, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
Նման հայտարարություն նա արել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։
«Ես ուրախ եմ, որ Միացյալ Նահանգները շուտով զգալի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Թայվանին` շնորհիվ հատկացման իրավասության (պաշտպանության հաստատված ծախսերի միջոցով), որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին տրվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից անցյալ տարի», - ասել է նա:
Օսթինը չի հստակեցրել, թե որ զինատեսակներն են ներառվելու ռազմական օգնության փաթեթում։
Ավելի վաղ Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Թան Քեֆեյը հայտարարել էր, որ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը ուժեղացնում է պատերազմին պատրաստվելու ջանքերը՝ ԱՄՆ-ի կողմից Թայվանում անջատողականներին զենք մատակարարելու պատճառով։
Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է 500 միլիոն դոլարի զենք փոխանցել Թայվանին՝ արագացված ընթացակարգով, որն օգտագործվում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար։
Նմանատիպ հոդվածներ
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...
Ադրբեջանի ՊՆ-ն ստում է․ ՀՀ ՊՆ հայտարարությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր այսօր՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել...
ՀՀ ԶՈւ-ն շարունակաբար համալրվում է նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով․ ՀՀ ՊՆ
Հայաստանի զինված ուժերը շարունակաբար համալրվում են նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով։ «Արմենպրես»-ի...
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...