Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկինը տելեգրամյան ալիքում գրել է, որ առաջիկա օրերին նախատեսվում են հանդիպումներ ամերիկյան կողմի և եվրոպացի գործընկերների հետ, ինչպես նաև Բեռլինում կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ։
Նրա խոսքով՝ նախարար Ումերովը և բանակցային թիմը ճեպազրույց կներկայացնեն արդեն կայացած շփումների վերաբերյալ։ Գեներալ Գնատովը և պաշտպանության ու անվտանգության ոլորտի ներկայացուցիչները կաշխատեն Ուկրաինայի և ուկրաինացիների անվտանգության երաշխիքների մանրամասների վրա։ Միաժամանակ, Ուկրաինայի կառավարության պաշտոնյաները շարունակում են քննարկումները Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ՝ պատերազմից հետո Ուկրաինայի իրական վերականգնման և զարգացման հարցերով։
«Ամենակարևորը, ես կհանդիպեմ նախագահ Թրամփի դեսպանների հետ, ինչպես նաև հանդիպումներ կլինեն մեր եվրոպացի գործընկերների, բազմաթիվ առաջնորդների հետ՝ խաղաղության հիմքերի՝ պատերազմի ավարտի քաղաքական համաձայնագրի վերաբերյալ։ Այս պահին հավանականությունը զգալի է, և դա կարևոր է մեր յուրաքանչյուր քաղաքի, մեր յուրաքանչյուր ուկրաինական համայնքի համար։ Մենք աշխատում ենք ապահովել, որ Ուկրաինայի համար խաղաղությունը լինի արժանապատիվ և ապահովենք երաշխիք՝ երաշխիք, առաջին հերթին, որ Ռուսաստանը չի վերադառնա Ուկրաինա երրորդ ներխուժման համար։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին, ովքեր օգնում են մեզ՝ օգնում են Ուկրաինային։ Եվ այս օրերի ընթացքում Բեռլինում մենք հնարավորինս ակտիվ և կառուցողական կաշխատենք բոլոր նրանց հետ, ովքեր կարող են իսկապես համաձայնագիրը նորմալ պայմանների բերել»,- ասել է Զելենսկին։





























