Բջջայինների օգտագործումը դպրոցներում սահմանափակվում է․ մանրամասներ
Երևանի ենթակայության դպրոցներում ներդրվել է խելացի սարքավորումների, այդ թվում հեռախոսների, սահմանափակման մասին մոտեցման ներդրման ծրագիր, որը համապատասխան շրջաբերականով կիրառության է առաջարկվել բոլոր դպրոցներում՝ ապահովելով իրազեկման աշխատանքներ, ինչպես աշակերտների, այնպես էլ ծնողների շրջանում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Նա նշեց, որ արձանագրվել է, որ Երևանի ենթակայության 151 դպրոցներից 143-ում արդեն իսկ համապատասխան կարգավորումներ են ամրագրվել դպրոցների ներքին կարգապահական կանոններում, ութ դպրոցներում մշակվել է փաստաթուղթը, որը կներկայացվի դպրոցների կառավարման խորհուրդների հաստատման առաջիկա նիստերի շրջանակում։
Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Կարծում եմ՝ սա շատ կարևոր նախաձեռնություն էր և այս նախաձեռնության ըմբռնումը դպրոցների տնօրենների կողմից շատ ոգևորիչ է։ Վստահորեն միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ խելացի սարքավորումների արգելումը, սահմանափակումը դպրոցներում էականորեն դրական ազդեցություն են թողնում դասապրոցեսի վրա, երեխաների ընդհանուր, այսպես ասած, տրամադրության, գնահատականների վրա։
Կարծում եմ՝ այս գործընթացից մի որոշ ժամանակ հետո մենք պետք է իրականացնենք մեր հետազոտությունները, հասկանալու համար, թե Երևան քաղաքում այս սահմանափակումները ինչ արդյունքներ են տվել թվային ցուցանիշներով։ Վստահ եմ, որ դրանք դրական են լինելու, ուղղակի պետք է հասկանալ չափը և նաև բարձրաձայնել այդ մասին»։
Նմանատիպ հոդվածներ
«21-րդ դարում նման գործողությունները տեղ չունեն». Բորել
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դատապարտել է ՌԴ կ...
Հայտնի է` ինչ հարցեր են քննարկվել ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ
Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է...
Հիստերիկորեն կապեր մի փնտրեք Ռուսաստանի հետ․ Զախարովա
Լոնդոնի պահանջը՝ կապված Ռուսաստանի հետ, իսկական խելագարություն է, այն հասել է մտավոր վնասաբերության գագաթնակետին։ Այս մա...
Պաշտպանության նախարարությունը՝ զինծառայողի անհետացման մասին
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր թեմաներով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ ...