Պաշտպանության նախարարությունը՝ զինծառայողի անհետացման մասին
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր թեմաներով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Հարցերից մեկը վերաբերվում էր զինծառայող Նորիկ Մկրտչյանին։
Զինծառայողի հարազատներն ու փաստաբանը մեզ տեղեկացրել էինք, որ մոտ 8 ամիս է ո՛չ մայրը տեղեկություն ունի, թե որտեղ է զինծառայողը, ո՛չ էլ՝ հրամանատարությունը։
Նախարարինց հետաքրքրվել էինք, թե ինչ փուլում են զինծառայողի որոնողական աշխատանքները և ինչպե՞ս է լքել ծառայության վայրը։
Պատասխանի մեջ նշվում է․ «ՀՀ ՊՆ 75937 զորամասի ուսումնական գումարտակի ՆՌՆԴ-ի նշանառու, ժամկետային զինծառա յող, շարքային Նորիկ Արմենի Մկրտչյանի կողմից 18.05.2021թ.-ին նույն զորամասի պաշտպանության շրջանի «Դամրդակ» մարտական դիրքը ինքնակամ թողնելու եւ չհայտնաբերվելու փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում ձեռ նարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ նախապատրաստվել են նյութեր, այնուհետեւ ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասի եւ 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 92083221 քրեական գործը, իսկ 06.07.2021թ-ին ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 5-րդ մասով՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու են արցախցիները փակել Կարմիր շուկայի ճանապարհը․ մանրամասներ՝ հենց Արցախից
Քիչ առաջ հայտնել էինք, որ Կարմիր շուկայի բնակիչներն ադրբեջանցիների համար փակել էին ճանապարհը։ Auroranews-ին Արցախի մարդո...
Կանցնե՞նք հեռավար ուսուցման․ ԱՆ-ից մանրամասնում են
Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների շրջանը դեռևս շարունակվում է, կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն էլ մ...
Էլեկտրաէներգիան այսօրվանից կթանկանա
Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից ավելանում է 4.7 դրամով. սոցիալա...
Դժբախտություն` Արշակ Կարապետյանի ընտանիքում․ «Հրապարակ»
Մահացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայրը, գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։&n...