Հիստերիկորեն կապեր մի փնտրեք Ռուսաստանի հետ․ Զախարովա
Լոնդոնի պահանջը՝ կապված Ռուսաստանի հետ, իսկական խելագարություն է, այն հասել է մտավոր վնասաբերության գագաթնակետին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Դա նշանակում է, որ այժմ ցանկացած անձ, որը Բրիտանիայում իրականացնում է պետական և կառավարական ռուսական կառույցների հետ կապված ցանկացած գործունեություն, պետք է գրանցվի հատուկ ռեեստրում։ Հակառակ դեպքում նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում» - ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի դեմ վերահսկողության՝ ուժեղացված ռեժիմ սահմանելու Բրիտանիայի մտադրությանը, ապացուցում է, որ նրանք իսկապես խելագար են։
«Նախորդ դարաշրջանների Բրիտանիայի Մեծ ներկայացուցիչների, նացիզմի դեմ մարտնչող Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորների և վետերանների ժառանգներն այժմ ցեխի մեջ են՝ հիստերիկորեն կապեր փնտրելով Ռուսաստանի հետ։ Էլ ումից, եթե ոչ Լոնդոնից կարելի էր նման բան սպասել»,- նշել Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայե...
Հարյուր տարվա մանկավարժ եմ` եկել էս ինձ բան սովորացնես․ Փաշինյան
Բանակում ինչ լինում է՝ բոլորս հարձակվում ենք Պաշտպանության նախարարության վրա։ Այս մասին կառավարության նիստում ասել...
Նոր պահանջներ են սահմանվել դպրոցների տնօրենների համար․ Անդրեասյան
Դպրոցների տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ, ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ: Այ...
Պատերազմը մոտ է․ Թրամփ
ԱՄՆ-ը մտադիր է շուտով հարված հասցնել Իրանին։ Այս մասին գրում է Daily Mail-ը:«Եթե նրանք գործարք չկնքեն, ռմբակոծությ...