«Զանգեզուրի միջանցք»-ի շինարարությունը մոտենում է ավարտին․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տաշքենդում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդատվական հանդիպման ընթացքում նշել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կապմանը, կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքում «Զանգեզուրի միջանցք»-ի շինարարությունն արդեն մոտենում է ավարտին։
Նախագահը նշել է, որ 15 մլն տոննա թողունակությամբ երկաթգիծը սկզբնական փուլում նախատեսվում է դառնալ միջին միջանցքի կարևոր հատվածը։ Ալիևի խոսքով՝ այսօր Ադրբեջանը և Կենտրոնական Ասիան հանդես են գալիս որպես կապող օղակ՝ միավորելով Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը։ Նա ընդգծել է, որ միջին միջանցքի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանի երկրների համար, իսկ տրանսպորտային ու լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացումը, մաքսային ընթացակարգերի համաժամացումը և թվայնացումը ստեղծում են լայն հնարավորություններ բեռնափոխադրումների ավելացման, տնտեսական կայունության ամրապնդման և միջազգային շուկաներում համագործակցության ընդլայնման համար։
Նա հավելել է, որ վերջին երեք տարիներին միջին միջանցքով Ադրբեջանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումները աճել են 90 տոկոսով։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացատրել է, թե ինչու է Թրամփին «հայրիկ» անվանել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անդրադարձել է Դոնալդ Թրամփին ուղղված «հայրիկ» արտահայտությանը՝ այն կապելով լեզվակա...
«Հիմա նոր ճգնաժամի մեջ ենք». ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդես է եկել որպես գլխավո...
Փաշինյանը՝ ՀԷՑ-ը գնելու հարցի մասին
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին՝ արդյոք Կառավարությո...
«168 ժամ»․ Վարչապետը աչքից «վրիպել» է ՊՆ-ի հետ քավորի 250 մլն դրամի գործարքը
«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Փաշինյանի իշխանությունը բազմաթիվ քրեական գործերով թիրախավորել է նախկին իշխանության օր...