ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացատրել է, թե ինչու է Թրամփին «հայրիկ» անվանել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անդրադարձել է Դոնալդ Թրամփին ուղղված «հայրիկ» արտահայտությանը՝ այն կապելով լեզվական առանձնահատկությունների հետ։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ խոսքը թարգմանական դժվարության մասին է, ոչ թե անձնական բնորոշման։
Ռյուտեի խոսքով՝ հոլանդերենում «քո հայրը» արտահայտությունը երբեմն փոխանցվում է «daddy» ձևով, և ինքն իր խոսքում օգտագործել է այդ ձևակերպումը՝ ընդգծելու համար, որ երբեմն առաջնորդը կարող է խիստ լինել։ Նա շեշտել է, որ չի ցանկացել Թրամփին այդպես կոչել անձնական կամ հուզական իմաստով։
Գլխավոր քարտուղարը նաև ընդունել է, որ անգլերենում «daddy» բառը կարող է ունենալ այլ ենթատեքստ, ինչի հետևանքով առաջացել են տարբեր մեկնաբանություններ։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը դարձել է քննարկման թեմա, և այժմ ինքն ստիպված է «ապրել այդ ձևակերպման հետևանքներով»։
Միևնույն ժամանակ Ռյուտեն նշել է, որ Թրամփն էլ է արձագանքել միջադեպին՝ հրապարակելով տեսանյութ, որը նա բնութագրել է որպես հումորային։ Ռյուտեն ընդգծել է, որ նման արձագանքների համար է գնահատում ԱՄՆ նախագահին։
Նմանատիպ հոդվածներ
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի պատասխանը Պուտինին
Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա: Այս մասին Վլադիմի Պուտինի հետ հանդիպման ժ...
Գնա ում ուզում ես փնտրի, ես քո համար զապասկա չեմ. Քոչարյան
Պետք է ջանքեր գործադրել մարդկանց բացատրելու համար, թե ինչ կարգի հետևանքներ կարող են լինել։ Այս մասին «Մեծ քաղաքականությո...
Ռուսաստանից պատասխանել են Ալեն Սիմոնյանի` գազի գների հետ կապված հայտարարությանը
Ուշադրություն է գրավել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վիճահարույց հայտարարությունն այն մասին, որ եթե որ...