ՆԳ նախարարի հորդորը ծառայողներին՝ զգոնություն, ոչ թե պատժում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցներին, այս մասին հայտնում են նախարարությունից։
Նա նշել է, որ վարչության դերը վերափոխվել է ՆԳՆ ստեղծումից հետո՝ կենտրոնանալով ներքին կարգապահության և հակակոռուպցիոն ուղղությունների վրա։ Սարգսյանի խոսքով՝ նպատակն է ապահովել առավել բարձր զգոնություն և ընթացակարգերի արդյունավետություն, ոչ թե պատժել ծառայողներին։
Նախարարը կարևորել է օբյեկտիվության պահպանման հանձնառությունը՝ որպես ներքին կարգապահությունը բարձր մակարդակով պահելու կարևոր սկզբունք։ Վարչությունում իրականացվել են շուրջ 3400 ծառայողական քննություններ, կիրառվել են 1112 կարգապահական տույժեր, նախաքննության մարմիններին ուղարկվել է 86 նյութ, նախաձեռնվել է 77 քրեական վարույթ։
Սարգսյանը հանձնարարել է առաջիկա ամիսներին կենտրոնանալ ուժային միջոցների կիրառման ստանդարտի ներդրման վրա։
Հավելենք՝ միջոցառման վերջում կազմակերպվել է պարգևատրման արարողություն։
Նմանատիպ հոդվածներ
Ուշագրավ. ինչու ազատ արձակվեց Պատրոն Դավոն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զենքի առուվաճառքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի...
Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մակագրվել է Ա․ Դանիբեկյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին միջնորդությունը կրկին...
էդ եկեղեցիների վրա դրել են իրենց սիրուհիների, բաջանաղների անունները. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է իրենց՝ եկեղեցուն դեմ լինելու մեջ մեղադրանքներին։«Ինչքան են մեզ մեղադրել եկեղեցու...
Գյանջայի ռազմական օբյեկտներին հարվածը հասցվել է իմ հրամանով. Արայիկ Հարությունյան
Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախ...