Քաղաքականություն

Գյանջայի ռազմական օբյեկտներին հարվածը հասցվել է իմ հրամանով. Արայիկ Հարությունյան

Գյանջայի ռազմական օբյեկտներին հարվածը հասցվել է իմ հրամանով. Արայիկ Հարությունյան
Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան:  «Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է…

Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան: 

 

«Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր:

Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:

Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:

Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում:

Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»:

 

Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250