Ուշագրավ. ինչու ազատ արձակվեց Պատրոն Դավոն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զենքի առուվաճառքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ազատ արձակումն ամենեւին պատահական չէր: Նախ նշենք, որ Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից եւ ազատ արձակվեց մայիսի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այդ զենքի գնման պայմանագիրը եւ այն հանձնաժողովը, որը զբաղվել է գնման գործընթացի կազմակերպչական հարցերով, ստեղծված է եղել հենց Արտակ Դավթյանի՝ Զինված ուժերի շտաբի պետ եղած ժամանակ, եւ այդ է պատճառը, որ նա կալանքից ազատվեց այն ժամանակ, երբ վերջինս վերանշանակվեց: Բանն այն է, որ եթե Պատրոն Դավոն կրկին կալանավորվեր, ապա նրա հետ միասին պետք է պատասխանատվության ենթարկվեր նաեւ Արտակ Դավթյանը, քանի որ այդ դեպքերը հենց իր պաշտոնավարման ժամանակ են եղել. նրանք համագործակցել են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
«Երբ Նիկոլ Փաշինյանը Կոշի բանտում էր, մի գիշեր Աննա Հակոբյանը զանգեց ինձ»․ Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոտանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԻ ԳԻՇԵՐ ՉԴԻՄԱՑՈՂԸ, ԱՍՈՒՄ Է ԴԻՄԱՑԵ...
«Կերա, մի ժամ հետո ինքնազգացողությունս վատացավ». Նիկոլ Փաշինյան
«Վարչապետ դառնալուց հետո, 2018-ի մայիսն էր կամ հունիսը, գնացել էի առաջնագիծ: Բացեցի սննդի բանը, ասեցի՝ էս, էս, էս բերեք:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում է հայտնվել Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային զրույցի գաղտնալսումը
«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»...
Հաշվեքննիչ պալատն աղաղակող փաստեր է հայտնաբերել հեղափոխականների թալանի մասին
Մինչ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջագայությունների ընթացքում իր բոլոր մեղքերն ու ձախողումները փորձում է բարդել նախկին «...