ՔՊ-ում քննարկել են Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը. «Ժողովուրդ»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում քննարկվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը։ Վարչության անդամները փորձել են հասկանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը նախարարի հեռացման վերաբերյալ, սակայն նա հստակ պատասխան չի տվել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԿԳՄՍ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ առաջիկայում անպայմանորեն փոփոխություն է սպասվում, եւ Անդրեասյանի փոխարեն ինքը կնշանակվի ԿԳՄՍ նախարարի պաշտոնում։
Օրաթերթը փորձել է պարզել Սիսակ Գաբրիելյանից՝ որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Պատգամավորը կարճ պատասխանեց, թե լուրը իրականությանը չի համապատասխանում։
Նշենք, որ իշխանության ներսում՝ հատկապես կառավարությունում եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, առկա է դժգոհություն այն հանգամանքից, որ Անդրեասյանի ընկերուհին՝ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը, ենթարկվել է պատասխանատվության կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու համար, մինչդեռ Անդրեասյանը կարողացել է խուսափել որեւէ իրավական հետեւանքից՝ չնայած նրան, որ համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններից քաջատեղյակ է։
Նմանատիպ հոդվածներ
Կայանատեղիներում տաքսու վարորդները տուգանվում են․ ՆԳ նախարարի արձագանքը
Auroranews-ին դիմել են բազմաթիվ տաքսու վարորդներ ահազանգելով, որ Երևանում տաքսիների համար նախատեսված կայանատեղերում կայա...
Լոնդոնն Ուկրաինային արգելել է հրթիռներ կիրառել ՌԴ տարածքին հարվածելու համար. Վիկտոր Լիտովկին
Լոնդոնն Ուկրաինային արգելել է Storm Shadow հրթիռներ կիրառել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար՝ Մոսկվայի հետ ուղիղ հակ...
Զելենսկու գրասենյակից հայտնում են, որ Զապորոժիեի մարզի գրեթե 60%-ը ռուսական զորքի վերահսկողության տակ է
2022 թվականի հունիսի դրությամբ Զապորոժիեի մարզը գրեթե 60%-ով օկուպացված է ռուսական զորքերի կողմից։ Ինչպես ասվ...
Իրանը ներկայացրել է 5 պահանջ․ ԱՄՆ-ից չկա արձագանք
Իրանը չի սկսի բանակցությունների երկրորդ փուլը Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը չկատարի հինգ պահանջ։ Այդ մասին հաղո...