Իրանը ներկայացրել է 5 պահանջ․ ԱՄՆ-ից չկա արձագանք
Իրանը չի սկսի բանակցությունների երկրորդ փուլը Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը չկատարի հինգ պահանջ։ Այդ մասին հաղորդում է Fars գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
Գործակալությունը նշում է, որ նշված պայմանները Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վստահության երաշխիքներն են.
1․ Պատերազմի ավարտը բոլոր ճակատներում, հատկապես` Լիբանանում։
2․ Հակաիրանական պատժամիջոցների վերացում։
3․ Իրանի միջոցների ապասառեցում։
4․ Ռազմական գործողությունների պատճառած վնասի փոխհատուցում։
5․ Իրանի ինքնիշխանության ճանաչում Հորմուզի նեղուցի նկատմամբ։
«Այս պայմանները սահմանվում են բացառապես բանակցային գործընթացին վերադառնալու համար վստահության նվազագույն մակարդակ ստեղծելու շրջանակներում, և Թեհրանը կարծում է, որ առանց այս կետերի գործնական իրականացման անհնար կլինի նոր բանակցություններ սկսել», - ասվում է հայտարարության մեջ։
Իրանը 5 պահանջը ներկայացրել է` խաղաղության ամերիկյան 14֊կետանոց առաջարկին ի պատասխան: Գործակալության աղբյուրները նշել են, թե ԱՄՆ առաջարկները միակողմանի էին և ուղղված էին Վաշինգտոնի շահերի ապահովմանը:
«Այս առաջարկով ամերիկացիները փորձում էին բանակցությունների միջոցով հասնել այն նպատակներին, որոնց նրանք չէին կարողացել հասնել պատերազմում», - գրում է Fars-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշա...