Զելենսկու գրասենյակից հայտնում են, որ Զապորոժիեի մարզի գրեթե 60%-ը ռուսական զորքի վերահսկողության տակ է
2022 թվականի հունիսի դրությամբ Զապորոժիեի մարզը գրեթե 60%-ով օկուպացված է ռուսական զորքերի կողմից։
Ինչպես ասվում է երկրի նախագահի կայքում տարածված հաղորդագրության մեջ, տեղի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը նախագահ Վլադիմիր Զելենսկիին զեկուցել է, որ շրջանի տարածքի գրեթե 60%-ը ժամանակավորապես օկուպացվել է ռուսական զորքերի կողմից, իսկ մարտերը տեղ-տեղ շարունակվում են։
Նրա խոսքով, Զապորոժիեի մարզի 77 բնակավայրեր հոսանքազրկված են ռազմական գործողությունների պատճառով։ Հակառակորդը ոչնչացրել է 2701 ենթակառուցվածքային օբյեկտ, որից առ այսօր վերականգնվել է գրեթե 700-ը։
Մինչդեռ մարզկենտրոնում ստեղծվել են մարդասիրական կենտրոններ՝ ընդունելու ժամանակավոր օկուպացված տարածքների ու բնակավայրերի բնակիչներին, որտեղ ռազմական գործողությունները շարունակվում են։
«Վերջին 15 օրվա ընթացքում ամենամեծ թվով մարդիկ եկել են Խերսոնի շրջանից, ժամանում են նաև Մարիուպոլից»,- հավելել է Ստարուխը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը նախ շնորհավորել է Փաշինյանին, հետո այլ թեմաներ են քննարկել․ մանրամասներ՝ հեռախոսազրույցից
Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախ...
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկություն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հա...
Կողմերը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան. ԵՄ
«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագ...