Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Հայաստանի հետ հանդիպմանը
Իռլանդիայի ընտրանին 2:0 հաշով հաղթեց Պորտուգալիայի հավաքականին։ Դուբլ ձևակերպեց Տրոյ Փերոթը։
59-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Սա Ռոնալդուի առաջին կարմիր քարտն էր հավաքականի կազմում։
Սկզբում մրցավարը ընդամենը դեղին քարտ ցույց տվեց 40-ամյա Ռոնալդուին՝ պաշտպան Օ՛Շիի մեջքին արմունկով հարվածելու համար, սակայն VAR-ի միջամտությունից հետո հանդիպման մրցավարը փոխեց իր որոշումը և անմիջապես կարմիր քարտ ցույց տվեց հարձակվողին։
Այսպիսով, խմբի վերջին տուրում Պորտուգալիայի ընտրանին Հայաստանի հավաքականին կընդունի առանց Կրիշտիանու Ռոնալդուի։
Չորս տուր անց Իռլանդիայի հավաքականը վաստակել է 4 միավոր և գտնվում է F խմբի երրորդ հորիզոնականում։ Պորտուգալիան՝ 10 միավորով, շարունակում է գլխավորել աղյուսակը։
Նմանատիպ հոդվածներ
Մեսսին խոսել է վնասվածքի մասին
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գրառում է հրապարակել Ամերիկայի գավաթում տարած հաղթանակի մասին, ինչպես նաև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեզ չհերիքեց ագրեսիվ խաղն ու մարզական չարությունը հատկապես առաջին կեսում. Կապառոսը՝ Շվեդիայի դեմ խաղի մասին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Շվեդիայի դեմ հանդիպման մասին և ամփոփել մարզական հավաքը«Ցանկացած հան...
Ավարտվեց Հայաստան-Լատվիա ֆուտբոլային խաղը
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային՝ 1:2 հաշվով:Հանդիպման առաջին խաղակ...
Հայտնի են Ծանրամարտի Հայաստանի առաջնության մեդալակիրները
Սպորտի կառավարման կենտրոնում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որին, ընդհանուր առմամբ, 110 ծանրորդ է մասնակ...