Մեսսին խոսել է վնասվածքի մասին

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գրառում է հրապարակել Ամերիկայի գավաթում տարած հաղթանակի մասին, ինչպես նաև խոսել եզրափակիչ խաղի ժամանակ ստացած վնասվածքի մասին։


«Ամերիկայի գավաթն ավարտվեց, և առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին հաղորդագրությունների և շնորհավորանքների համար։ Փառք Աստծո, որ ինձ լավ եմ զգում, և հուսով եմ, որ շուտով կվերադառնամ խաղադաշտ՝ վայելելով այն, ինչ ես ամենաշատն եմ սիրում անել: Շատ ուրախ եմ, հատկապես, որ հասանք մեր նպատակին։ Ամենափորձառուները դա ապրում են առանձնահատուկ տագնապով, ինչպես և երիտասարդները, ովքեր ամեն խաղում իրենց լավագույնն են տալիս։ Մենք թիմ ենք և ընտանիք։


Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցեցին մեզ, այս թիմն ունի մեծ ներկա և մեծ ապագա: Առա՛ջ, Արգենտինա՛», — գրել է Մեսսին սոցցանցերում։

Պատահարներ