Միքայել սրբազանի պաշտպանների կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ Առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի դեմ
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների թիմը բողոքարկել է հոգևորականին 2 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը։
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ (դատավճիռը պաշտպանները ստացել են հոկտեմբերի 15-ին): Պաշտպանները խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28-ին։
Հոկտեմբերի 3-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Նմանատիպ հոդվածներ
Շուրջ 80 հայեր ենթարկվել են բռնի անհետացումների. Սահակյան
Բաքվում պահվող հայ գերիները մշտապես գտնվել և գտնվում են կյանքի իրական սպառնալիքների ներքո: Այս մասին Բաքվի բանտերու...
Մեկնարկեց անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագիրը
Հուլիսի 1-ից մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Այս մասին հ...
Նույնիսկ հնդիկները չփրկեցին. Թևանյան
Քաղաքացիները ապտակ հասցրին «տասովշիկների» երեսին՝ ցույց տալով, որ այդ ինստիտուտն այլևս իրեն չի արդարացնում. Նույնիսկ հնդ...
Սերժ Սարգսյանի` Բադեն–Բադեն այցերի վերաբերյալ նյութերը ՀՔԾ-ում են
ՀՀ գլխավոր դատախազությունը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` Բադեն–Բադեն այցերի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում...