Շուրջ 80 հայեր ենթարկվել են բռնի անհետացումների. Սահակյան
Բաքվում պահվող հայ գերիները մշտապես գտնվել և գտնվում են կյանքի իրական սպառնալիքների ներքո: Այս մասին Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկման ժամանակ հայտարարել է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ կան արձանագրված մի քանի տասնյակ դեպքեր, երբ մարդիկ սպանվել են հենց գերեվարման ընթացքում:
«Գերիների հիմնախնդիրը էապես կապված է բռնի անհետացման խնդրի հետ, երբ թեև գերիների սպանված լինելու վերաբերյալ մենք ապացույցներ չունենք, բայց ունենք դեպքեր, երբ տսնյակ հայեր, շուրջ 80 հայեր ենթարկվել են բռնի անհետացումների:
Գերիների մասով դրականն այն է, որ այս պահին մենք ունենք շուրջ 210 հայեր, որոնք հայրենադարձվել են, ընդ որում հայերանադարձման մաս են դարձել մինչեւ 2020-ի 44-օրյա պատերազմը սահմանային միջադեպերի հետեւանքով Ադրբեջանի իշխանությունների ներքո հայտնված հայերը:
Շուրջ 23 հայեր շարունակաբար պահվում են Բաքվում: ինչպես հայտնի է՝ 23-ից 5-ը գերեվարվել է 2020-ի ընթացքում, իսկ մնացած միջադեպերն արձանագրվել են 2023-ին: 23-ից 7-ը ավարտված դատավարությունների մաս են կազմել, նրանց առնչությամբ կան մեղադրական դատավճիռներ, եւ ըստ Ադրբեջանի նրանք պատիժ կրող հայեր են, որոնք ծանր հանցագործություններ են կատարել: Այդ դատապարտումների հիմքում դրվել են այնպիսի կեղծ մեղադրանքներ, ինչպիսիք ցեղասպանությունն է, կամ առաջին պատերազմի ընթացքում պատերազմական հանցագործություններ կատարելը»,- ասել է Սահակյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն. Ալիև
Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջա...
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանին և Հայաստանին. Էրդողան
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին: Այս մասին հայտարարել են Թուրքիայի նախա...
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օգտագործել Վրաստանին. ԱԳ նախարար
Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգ...
ՀՀ-ի հետ բարեկամ դառնալը իրատեսական չէ. Ալիև
Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնանք Հայաստանի հետ, դա իրատեսական չէ: Այս մասին Ադր...