Նույնիսկ հնդիկները չփրկեցին. Թևանյան
Քաղաքացիները ապտակ հասցրին «տասովշիկների» երեսին՝ ցույց տալով, որ այդ ինստիտուտն այլևս իրեն չի արդարացնում. Նույնիսկ հնդիկները չփրկեցին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում իշխանությունները, նրա հաշվարկներով, ծախսել են 10-15 միլիոն դոլար, մինչդեռ օրենքը թույլ է տալիս ծախսել 300 միլիոն դրամ կամ մոտավորապես 800 հազար դոլար։
«Ընտրակեղծարարների կոստյումը իշխանություններին էլ է դուր եկել, և այն պահել են»,- ասել է Թևանյանը:
Ավելի վաղ, Թևանյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափերը այն պարագայում, երբ որ ուժը կիսում է իրենց մոտեցումները:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. ԱՀ ՄԻՊ
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում ՝ երեխաներ»,- գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփ...
Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում. Պեսկով
«Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ: Մենք դա կանենք նա...
Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար. Միլլեր
Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել...
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...