Չի բացառվել արտաքին միջամտության հնարավորությունը Վրաստանում կործանված ինքնաթիռի գործով

Թուրքիայի անվտանգության փորձագետները չեն բացառում արտաքին միջամտության հնարավորությունը Վրաստանում կործանված ռազմական С-130 տրանսպորտային ինքնաթիռի վթարի գործով։


Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով անվտանգության ոլորտի աղբյուրներին, նախնական վարկածներից մեկը կապված է էլեկտրոնային կամ տեխնիկական ազդեցության հետ։


Փորձագետների գնահատմամբ՝ հնարավոր է, որ ինքնաթիռի կառավարման համակարգերը ենթարկվել են արտաքին միջամտության, ինչի հետևանքով օդաչուները կորցրել են վերահսկողությունը։ Նրանք ընդգծում են, որ քննությունը պետք է ներառի ոչ միայն տեխնիկական խնդիրների վերլուծություն, այլև հնարավոր կիբեր կամ էլեկտրամագնիսական հարձակումների տարբերակները։


Վթարը տեղի է ունեցել ուսումնավարժական թռիչքի ընթացքում Վրաստանի տարածքում։ Դեպքի հետևանքով զոհվել են անձնակազմի անդամները։


Հետաքննությունը վարում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը՝ Թուրքիայի մասնագետների մասնակցությամբ։

Քաղաքականություն