Հրդեհ՝ Արմավիրում. բնակիչներ են տարհանվել
Հուլիսի 4-ին, ժամը 16:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:46-ին, մարվել՝ 17:13-ին: Այրվել է բնակարանի խոհանոցը (մոտ 20 քմ)՝ գույքով: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակարաններ։
Նմանատիպ հոդվածներ
Հանգստյան գոտում երեխա է կորել. 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները
Հուլիսի 13-ին, ժամը 13:18-ին ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն...
Հրդեհ Երևանի թաղամասներից մեկում. հայտնաբերվել է երեք քաղաքացու դի
Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան զոհեր։ Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացո...
Խոշոր հրդեհ Թուրքիայի հանգստավայրերից մեկում
Թուրքիայի Չեշմե հանգստավայրում խոշոր հրդեհ է բռնկվել, երեք գյուղերի բնակիչներ տարհանվել են, հաղորդում են թուրքական լրատվ...
3 զոհ. ողբերգական ավտովթար Աբովյան-Ջրաբեր ճանապարհին
Հուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...