«Բարսելոնայի» նախագահը՝ Մեսսիի վերադարձի մասին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ չի իմացել Լեո Մեսսիի անակնկալ այցի մասին, սակայն այն համարում է «սպոնտան և բարսելոնական քայլ»։ Այս մասին գրում է Sport.es-ը։
Լապորտան հարցազրույց է տվել Catalunya Ràdio-ի «El Matí» հաղորդմանը՝ անդրադառնալով ակումբի ներկա իրավիճակին և Մեսսիի վերջին այցին Spotify Camp Nou։
«Լավ, գիտեմ՝ ինչպես եղավ դա։ Դա սպոնտան, բարսելոնական քայլ էր։ Ես դրա մասին չգիտեի»,- ասել է Լապորտան՝ հավելելով, որ Մեսսին միշտ կարող է վերադառնալ, քանի որ «Կամպ Նոուն նրա տունն է»։
Նրա խոսքով՝ Մեսսիի քայլը եղել է անկեղծ և բնական, իսկ իր համար՝ հաճելի անակնկալ։
«Մեր հարաբերությունները նորմալ են։ Այստեղ մենք նրան սիրում ենք, սա նրա տունն է, և նա դա գիտի։ Միշտ ասել ենք՝ արդար է, որ նա ստանա աշխարհի ամենագեղեցիկ հարգանքի արարողությունը։ Կարծում եմ՝ դա հիասքանչ կլինի»,- նշել է Լապորտան։
«Մենք աշխատում ենք, որպեսզի այստեղ անցկացվեն հանդիպումներ, և այդ շրջանակում կցանկանայի, որ տեղի ունենար հարգանքի արարողություն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար։ Գիտեմ, որ դա կուրախացնի նաև նրան։ Չնայած ամեն ինչ չընթացավ այնպես, ինչպես կուզեինք, եթե հարգանքի արարողությունը կարող է փոխհատուցել դա, ուրախ կլինենք»,— ավելացրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներն աջակցել են թիմակցին, որն Արգենտինայի դեմ խաղում վնասվածք էր ստացել
Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստներն ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Լեհաստանի դեմ խաղից առաջ աջակցել են ի...
Գիտեմ, որ ինձ քիչ ժամանակ է մնացել և ամեն ինչ անում եմ յուրաքանչյուր խաղից հաճույք ստանալու համար. Մխիթարյան
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Սուպերգավաթի «Միլանի» հետ հանդիպումից առաջ կայացած ասուլիսի ժամանակ...
«Եթե նա համարձակվի դիպչել Մեսիին». Թայսոնը սպառնացել է Ալվարեսին
Ծանր քաշային կարգում նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը պատասխանել է բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսին` Արգենտինայի հավաքակ...
«Ճամփորդում եմ Երևան՝ գեղեցիկ Հայաստանի մայրաքաղաք»․ հայտնի ֆուտբոլիստը հյուր է գալիս
Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն Երևան է գալիս: Ֆուտբոլիստն օգոստոսի 27-ին տեսաուղերձ է հղել, որում հայտնել...