«Եթե նա համարձակվի դիպչել Մեսիին». Թայսոնը սպառնացել է Ալվարեսին

Ծանր քաշային կարգում նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը պատասխանել է բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսին` Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հասցեին արված ագրեսիվ արտահայտություններից հետո։

Ավելի վաղ 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը (Կանելո) քննադատել էր Լեո Մեսիին 2022 թվականի աշխարհի առաջնության Մեքսիկայի հետ խաղից հետո (2:0) Արգենտինայի հանդերձարանից արված տեսանյութի համար։ Այդ տեսանյութում հարձակվողը հատակին էր գցել Մեքսիկայի հավաքականի մարզաշապիկը։

««Կանելո» անունով ինչ-որ մեկը սպառնացել է Մեսիին։ Եթե նա համարձակվի դիպչել Մեսիին, ես ստիպված կլինեմ տարիներ անց ռինգ դուրս գալ»,- գրել է Թայսոնը։