Ծայրահեղ աղքատության առումով ևս ռեկորդային ցածր ցուցանիշ ունենք. Արսեն Թորոսյան
Հայաստանում 2024-ի աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով` կազմելով 21.7%` 2023-ի 23.7%-ի համեմատությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով աղքատության և ծայրահեղ աղքատության` 2024-ի ցուցանիշները։
«Ծայրահեղ աղքատության առումով ևս ռեկորդային ցածր ցուցանիշ ունենք 0.6%` 2023-ին գրանցված 1.1%-ի համեմատությամբ. նվազումը` 0.5 տոկոսային կետ:
Այսպես, կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները. սա ի գիտություն նաև մերժվածի, որը մի քանի օր առաջ ասել էր, թե իբր հիմա Հայաստանում աղքատության ցուցանիշն ավելի բարձր է»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հերթական, միջազգային կեղծիքը
Ադրբեջանական Report լրատվական գործակալությունը հերթական կեղծիքն է տարածել, այս անգամ` Իտալիայի անունից, նշելով, թե Իտալի...
Մոսկվան համաձայն չէ Ղարաբաղի հարցով Անկարայի դիրքորոշման հետ. Լավրով
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ համաձայն չէ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հարցում Թուրքիայի...
Տիգրան Աբրահամյանի անդրադարձն Արցախում պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատմանը
Երեկվանից Արցախի պաշտոնական շրջանակները քննարկման մեջ դրեցին պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման հարց...
45 նոր տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում․ քաղաքապետարան
Չինաստանում արտադրված նոր 45 տրոլեյբուսներն արդեն ամբողջությամբ պատրաստ են, և շուտով կլինեն Երևանում: Այս մասին հայտնում...