Ադրբեջանի հերթական, միջազգային կեղծիքը
Ադրբեջանական Report լրատվական գործակալությունը հերթական կեղծիքն է տարածել, այս անգամ` Իտալիայի անունից, նշելով, թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է Հռոմում մասնակցելու G20 գագաթնաժողովին: «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին հայտնեց, որ լուրն անհիմն է:
Լուրերը, թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է ներկա լինելու G20 գագաթնաժողովին, անհիմն են, և որևէ այլ կերպ այդ տեղեկությունները չեն տարածվել կամ հաստատվել»,- հայտնեցին դեսպանությունից:
G20-ի այս տարվա գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 30-31-ը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Իտալիայի դիրքորոշմանը՝ դեսպանությունից հայտնեցին, որ այն հստակ է և կշռադատված ու ներկայացված է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության 2020 թ. նոյեմբերի 11-ի պաշտոնական հայտարարությունում:
«Իտալիան ողջունում է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարությունը և հուսով է, որ այն ամբողջությամբ կպահպանվի: Մենք նաև ի գիտություն ենք ընդունում կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունները՝ հույսով, որ դրանք նոր ուղի կբացեն տարածաշրջանում խաղաղության հաստատման և իրավիճակի կայունացման համար»,- ասված է հայտարարությունում:
Իտալիայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, իր լիակատար աջակցությունն է հայտնում համանախագահ երկրներին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից Հայաստան 5 գերի է վերադառնում. ինքնաթիռն արդեն օդում է
Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից Երևան է ուղևորվել հի...
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսել է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի նախկին առաջնորդների հետ քննարկել է հրատապ հար...
Մարտ ամսից ու՞մ կտրամադրվի 68.000 դրամ աջակցություն. կառավարությունը նոր որոշում կընդունի
Արցախի քաղաքացիներին 4 ամիս ժամկետով դրամական օգնություն կտրամադրվի։ Աջակցության տրամադրման կարգը կառավարությունը պատրաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները կտրել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարակից անտառների ծառերը՝ վաճառելով փայտը
Գորիս-Կապան ավտոճանապարհին ամենուր ադրբեջանական և ռուսական դրոշներ են, ինչպես նաև «Բարի գալուստ Ադրբեջան» գրություն: Այս...