Քոչարյանի նման իշխանություն ունենալը նվեր է Ալիևի համար․ Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը civic.am-ի տաղավարում անդրադարձել է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հարցազրույցներին։
Բաբաջանյանի խոսքով՝ առաջիկա ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտում նկատվում է ակտիվ շարժ, որը բնորոշել է որպես «բյուրեղացման գործընթաց»։ Նա նշել է, որ քաղաքական ուժերի միջև առկա են տարբեր մոտեցումներ, որոնք կարող են հանգեցնել հետընտրական համագործակցության հնարավոր քննարկումների։
Բաբաջանյանը նաև անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությանը՝ կապված անցյալ քաղաքական նշանակումների հետ, ինչպես նաև վերլուծել է Քոչարյանի և Սարգսյանի վերջին հայտարարությունները։
«Որպես ընդդիմություն՝ Քոչարյանի արտաբերած մտքերը ավելի մեծ սպառնալիք են ՀՀ համար, Քոչարյանի նման իշխանություն ունենալը նվեր է Ալիևի համար։ Քոչարյանը ոչինչ պատահական չի ասում, նա ասում է այն, ինչը կարող է Հայաստանին մշտական արնահոսության մեջ պահել»,- ասել է Արման Բաբաջանյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լևոն Տեր-Պետրոսյանը հիպնոս էր անում, դրա համար ես ցվրվում էի. Հովիկ Աղազարյան
Եթե նկատել եք, այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին 90-ականների ժամանակների առաջին դեմքերից որևէ մեկը չկա: Կան երկրորդ, երրո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային պողոտայում դիմակավորված ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացնում
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնում մայրաքաղաքում՝ ինչպես Կենտր...
Զարիֆը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղու մասին
ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին անցնում է տարած...
Ուկրաինան հնարավոր է ներգրավված է եղել Թրամփի մահափորձի մեջ. Թաքեր Կարլսոն
Ուկրաինան, հնարավոր է, ներգրավված է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ անցյալ տարի կատարված մահափորձին։ Այս մասին հայտար...