ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լևոն Տեր-Պետրոսյանը հիպնոս էր անում, դրա համար ես ցվրվում էի. Հովիկ Աղազարյան
Եթե նկատել եք, այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին 90-ականների ժամանակների առաջին դեմքերից որևէ մեկը չկա: Կան երկրորդ, երրորդ էշելոնի ու երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Այդ համախմբումը կարելի է հասկանալ, քանի որ նա միտք ունի, կարողանում է գնահատակներ տալ, որոնք մարդուն գրավում են: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական Հովիկ Աղազարյանը:
Աղազարյանը նշել է, որ 90-ականներին, երբ ինքը պատգամավոր է եղել, երբ խորհրդարանում կարևոր հարց է քննարկվել, վերջում Տեր-Պետրոսյան է ելույթ ունեցել, ինչից հետո դրել են քվեարկության. «Ես 7-8 ամիս հետո հասկացա, որ ինքը հիպնոս է անում, դրա համար հենց ելույթ էր ունենում ընդմիջում էի խնդրում, որ ցվրվեմ»:
Լևոն Տեր-Պետրոսյանն իրենից բացի որևէ մեկին չէր նկատում: Ըստ Աղազարյանի հիմա առաջին նախագահը ցանկանում է ոչնչացնել իրենց քաղաքական ուժերին, իսկ անձամբ իրեն 90-ականներին ոչնչացրել է. «Նա ուզում է ոչնչացնել նրանց, ովքեր 2008 թվականին իր հետ էին, իրենից շատ բան սովորեցին ու Հայաստանում այսօր իրավիճակ փոխեցին: Ինքը նախանձում է նրանց, ուզում է բախում առաջացնել, որպեսզի ինքը մնա ամենա ամենան»:
«Ինքը չի կարող հանդուրժել այն, որ Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակից դուրս գա պատվով ու հունիսի 20-ին ունենա այնպիսի արդյունք, որն իր համար սարսափելի կլինի»,-ասել է Աղազարյանը՝ հավելելով, որ Տեր-Պետրոսյանը նախանձում է Նիկոլ Փաշինյանին, բոլորին է նախանձել. «Վազգեն Մանուկյանն 96 թվականին ընտրվեց նախագահ, սակայն նա իր ամբիցիաներն օգտագործելով, մնաց»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը սուտ է ասում. ես առաջնորդվում եմ Փաշինյանի հայտարարություններով. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
ՀՀ երեք նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել, ասել էին, թե Արցախի համար են հանդիպել, բայց պարզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանը հրաժարվում է ճանաչել Արցախում զոհված հերոսի հայրությունը
Տղաս կամավոր գնացել է պատերազմ, զոհվել է ու իր նորածին երեխային չի տեսել, հիմա դիմել եմ, որ իմ ազգանունը տան երեխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նեթանյահուն հրահանգել է ուժգնացնել ու ավելացնել Գազայի ուղղությամբ հարվածները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է ավելացնել Գազայի հատվածի հրթիռակոծման հաճախականությունն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հենակետը ընկել է շրջափակման մեջ». Սյունիքի նախկին մարզպետը՝ իրավիճակի մասին. ArmLur
Համացանցում քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզում լարված իրավիճակ է տիրում: Տեղեկությունների համաձայն, մարտեր...