Խանդանյանը՝ Ղազախստանից ներմուծված ցորենի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ծիծաղելի է որակել ընդդիմության հայտարարությունները Ղազախստանից ներկրված ցորենի վերաբերյալ։
Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է ընդդիմադիրների քննադատություններին՝ նշելով, որ Ղազախստանի կողմն արդեն պաշտոնապես պարզաբանել է արտահանվող ցորենի կարգը։
«Ըստ էության, դա ցորեն է, որն օգտագործվելու է հացի արտադրության մեջ։ Չեմ ուզում գնահատական տալ, բայց ընդդիմության լաբորատոր փորձաքննության եզրահանգումներն են արժանի ծաղրի ու քամահրանքի»,– նշել է պատգամավորը։
Լրագրողների հարցին, թե Էկոնոմիկայի փոխնախարարը չի հերքել, որ ներկրված ցորենը կարող է անասնակեր լինել, Խանդանյանը պատասխանել է․ «Ես պետք է լսեմ Էկոնոմիկայի փոխնախարարի ասածը, որպեսզի մեկնաբանեմ։ Ինչպես գիտեք՝ ես ցորենի մասնագետ չեմ։ Կան տարբեր կարիքներ, ենթադրում եմ՝ Հայաստանը իր տարբեր կարիքների համար է ներկրում ապրանքներ»։
Նմանատիպ հոդվածներ
Կյանքում ոչինչ բացառված չէ, կայացած մարդ և գործիչ եմ, ինքս կորոշեմ` ինչ անել. Վանեցյան
Արթուր Վանեցյանը նախկին իշխանություններին խորհուրդ տվեց մնալ իրենց քաղաքական անցյալում և չփորձել խառնվել իր և գործող իշխ...
«Երբ եվրոպացիները մի փոքր սթափվեն ամերիկյան բուրբոնից, կգա ժամանակը՝ վերագնահատելու մեր հարաբերությունները». Դմիտրի Պեսկով
Երբ եվրոպացիները սթափվեն և հասկանան, որ իրենք են պատասխանատու իրենց ճակատագրի համար, կգա Ռուսաստանի հետ հարաբերություննե...
Չեմ հավատում, որ Հայաստանի ղեկավարությունը կարող է Արցախի ճակատագիրը անորոշ դարձնել․Դավիթ Բաբայան
Մենք ողջունում ենք, որ Հայաստանի նոր իշխանություններն ավելի շատ են խոսում այն մասին, թե Արցախը պետք է վերադառնա բանակցայ...
Այդ հարցով մի քանի անգամ դիմել եմ Պուտինին. Արա Աբրահամյան
Հայ գերիների հարցով ես կարող եմ միայն դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչը մի քանի անգամ արել եմ: ArmeniaSputnik-ի հ...