Չինական խոշոր ընկերություններից մեկը հրաժարվում է ռուսական նավթից
Reuters գործակալությունը գրում է, որ չինական խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը՝ Yanchang Petroleum-ը, ամերիկյան պատժամիջոցների պատճառով հրաժարվել է ՌԴ-ից նավթի գնումներից։
Այս գործարանը նախկինում պարբերաբար ռուսական նավթի գնումներ է իրականացրել: Սակայն, ինչպես գործակալությանը հայտնել են փորձագետները, ռուսական նավթի մատակարարումների նկատմամբ արևմտյան մի շարք վերջին պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ Չինաստանի պետական նավթային ընկերությունները, ինչպես նաև որոշ հնդկական նավթավերամշակման գործարաններ խուսափում են այն գնել՝ երկրորդական պատժամիջոցների մտավախությունների պատճառով:
Նշվում է, որ Yanchang Petroleum-ը Չինաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է՝ օրական 348 հազար բարել վերամշակման հզորությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանդիպում՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ․ վարչապետ
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հանդիպում է Վրաստանի նախագահ Սալոմե...
«ԼՂ-ից տեղահանված 100-ից ավելի բուժաշխատողի աշխատանքի առաջարկ է ներկայացվել». Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ԼՂ-ից տեղահանված բուժաշխատողներին աշխատանքի տեղավորելու ուղղությ...
Մեքսիկայի նախագահի պատասխանը՝ Թրամփի առաջարկին
Մեքսիկայի նախագահը պատասխանել Է Մեքսիկական ծոցը Ամերիկյան անվանափոխելու Թրամփի առաջարկին և ցուցադրել «մեքսիկական Ամերիկա...
18+․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խերսոնում հայտնի բլոգերին սպանված են գտել
Խերսոնի ակտիվիստ և բլոգեր Վալերի Կուլեշովը սպանվել է ապրիլի 20-ի առավոտյան իր տան մոտ։ Այս մասին հայտնում են թե՛ ուկրաին...