Մեքսիկայի նախագահի պատասխանը՝ Թրամփի առաջարկին
Մեքսիկայի նախագահը պատասխանել Է Մեքսիկական ծոցը Ամերիկյան անվանափոխելու Թրամփի առաջարկին և ցուցադրել «մեքսիկական Ամերիկայի» քարտեզը:
Կլաուդիա Շեյնբաումը ճեպազրույցի ժամանակ ցույց է տվել 1607 թվականի քարտեզը, որտեղ Հյուսիսային Ամերիկայի տարածքի մեծ մասը նշված է որպես «մեքսիկական Ամերիկա»։
«Լավ է հնչում, այնպես չէ»,- նշել է Շեյնբաումը:
Նախագահից հետո ելույթ ունեցավ Մեքսիկայի մշակույթի նախկին նախարար Խոսե Ալֆոնսո Սուարեզ դել Ռեալը: Նա ընդգծել է, որ «Մեքսիկական ծոց» անվանումը միջազգայնորեն ճանաչված է և օգտագործվում է դարեր շարունակ:
Հիշեցնենք՝ հունվարի 7-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է Մեքսիկական ծոցի անունը փոխել Ամերիկյան ծոցի: Նա նաև խոստացել է դադարեցնել «անօրինական ներգաղթը» Մեքսիկայից և զգալի մաքսատուրքեր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ԱՄՆ առաքվող ապրանքների համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործ...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...