Բեմում մենք լսում ենք մի բան, կուլիսներում՝ մեկ այլ բան․ Իրանի ԱԳՆ
Իրանը շարունակում է ձգտել միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների հաղթահարմանը և խաղաղ համաձայնության ձեռքբերմանը։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Աբու Դաբիում կայացած Abu Dhabi Strategic Debate քաղաքական խորհրդաժողովում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն։
Նրա խոսքով՝ Իրանը չի լքել Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, քանի որ նպատակ ունի հասնել խաղաղ համաձայնության։
«Մենք մտադիր ենք հասնել խաղաղ միջուկային համաձայնության»,– նշել է Խաթիբզադեն՝ անդրադառնալով Իսրայելի ռազմական գործողություններին և ԱՄՆ-ի հարձակումներին Իրանի միջուկային օբյեկտների վրա։
Փոխնախարարն ընդգծել է, որ Իրանը կշարունակի քաղաքացիական միջուկային ծրագրի զարգացումը, ինչը, ըստ նրա, հպարտության հարց է երկրի համար։
Խաթիբզադեն նաև նշել է, որ Թեհրանը Վաշինգտոնից ստանում է հակասական ազդակներ՝ բանակցությունների վերաբերյալ։
«Բեմում մենք լսում ենք մի բան, կուլիսներում՝ մեկ այլ բան»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին անդրադարձել է Թրամփի կոչին
Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց կարծում է, որ դա տեղի ունենալու համար պետք է կատարվեն մի քանի պայմաններ։ Այդ մա...
ԱՄՆ-ն դեմ է Սիրիայում ցանկացած էսկալացիայի. Բլինքեն
Վաշինգտոնը դեմ է Սիրիայում ցանկացած էսկալացիայի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է РИА Новости-ն:&n...
Սպիտակ տուփեր, մաքսանենգ ապրանք. ծխախոտային շուկայում քաոսը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բազմիցս անդրադարձել ենք ծխախոտի շուկայում տիրող իրավիճակին ու փոխանցել քաղաքացիներից ու ո...
Արա Սաղաթելյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմին Մելիքսեթյանի նախագահությամբ բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին...