Զելենսկին անդրադարձել է Թրամփի կոչին
Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց կարծում է, որ դա տեղի ունենալու համար պետք է կատարվեն մի քանի պայմաններ։ Այդ մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան կոչը։
«Մենք խաղաղություն ենք ուզում, դրա համար ես ԱՄՆ-ում եմ: Այդ իսկ պատճառով ես եկել եմ նախագահ Թրամփի մոտ և շնորհակալություն հայտնել հրավերի համար: Հանքանյութերի վերաբերյալ գործարքը քայլ է դեպի խաղաղություն»,- ասել է Զելենսկին:
Զելենսկին նաև հավելել է, որ խաղաղության հասնելու համար Ուկրաինան «պետք է ավելի ամուր դիրքերում լինի»։
«Սա նշանակում է, որ մենք պետք է ունենանք հզոր բանակ, մեզ պետք է աջակցեն մեր գործընկերները և մենք պետք է ունենանք անվտանգության երաշխիքներ»,- ասել է նա։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ բանակցությունները վերսկսելու համար Զելենսկին պետք է ասի «որ խաղաղություն է ուզում»։ Հարցազրուցավարը Զելենսկիին ուղղակիորեն հարցրել է, թե արդյոք նա պատրաստ է ասել այս խոսքերը։
Նմանատիպ հոդվածներ
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
Ես երբեք նման բան չեմ ասել. Փաշինյան
Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապե...
Փաշինյանը խոսել է Բաքվում գտնվող գերիների մասին
Իհարկե, զգացմունքային մակարդակում այդ բոլոր զգացումները կիսում եմ, նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց պահանջներն և արձա...
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Բաքվում պահվող գերիների վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավար...