Ադրբեջանը փորձում է արդարացնել իր ռազմական ագրեսիան․ Խանդանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշել է, որ վերջին յոթ տարիներին Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները եղել են բաց և հրապարակային։
Խանդանյանի խոսքով՝ նախկինում նույնպես բանակցություններ են անցկացվել, որոնք զգալի արդյունքներ չեն տվել։
«Ես չէի ցանկանա մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի ասածները՝ հաշվի առնելով, որ բանակցությունները բոլորին հայտնի են։ 2018 թվականին էլ Հայաստանը նշել էր, որ բանակցություններին պետք է մասնակցի նաև Լեռնային Ղարաբաղը»,– ասել է նա։
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին՝ թե Հայաստանի «սադրիչ գործողություններն» են եղել լայնամասշտաբ գործողությունների պատճառը, պատգամավորը նշել է․
«Համաձայն չեմ, քանի որ Հայաստանը փորձում էր գտնել խաղաղ լուծումներ, բայց ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի։ Պատերազմի պատրաստվող երկիրը հիմա տարբեր փաստարկներով փորձում է արդարացնել իր ռազմական ագրեսիան»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը մերժել է վարչապետ Փաշինյանի առաջարկը
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոս...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է արել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է 2025թ. հուլիսի 30-ին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապ...
Հայտնի է, թե ով է Եթովպիայում՝ ՀՀ նոր դեսպանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 6-ին հրամանագիր է ստորագրել, որտեղ ասվում է․«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկ...
Նրա վարչակազմը ցինիկաբար օգտագործեց Ուկրաինային․ Զախարովա
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բ...