Ջալալ Հարությունյանը մերժել է վարչապետ Փաշինյանի առաջարկը
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոսպիտալում, գրում է hraparak.am-ը: Լրատվականի աղբյուրը պատմել է, որ վարչապետը Ջալալ Հարությունյանին ասել է, թե մոտ օրերս փոխելու է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ նախարար է նշանակելու Օնիկ Գասպարյանին, իսկ իրեն առաջարկում է զբաղեցնել ՀՀ Զինված ուժերի շտապի պետի պաշտոնը՝ Օնիկ Գասպարյանի փոխարեն։ Ջալալ Հարությունյանը գրեթե բաց տեքստով մերժել է այդ առաջարկը, ասելով՝ նման պայմաններում ես չեմ պատկերացնում, թե ինչ կարող եմ անել։ Նիկոլ Փաշինյանը հորդորել է չշտապել՝ մտածել, նոր պատասխանել։
Այսօր արդեն լուր տարածվեց, որ պաշտպանության նախարար է նշանակվում ոչ թե Օնիկ Գասպարյանը, այլ Վաղարշակ Հարությունյանը։ Թերեւս, Ջալալ Հարությունյանի մերժումը եղել է վերջնական եւ դա է նաեւ ազդեցություն ունեցել նման որոշման վրա։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց. հայտնի է նրան փոխարինողի անունը. «Առավոտ»
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մեր ունեցած տեղեկութ...
Արմեն Սարգսյանը Դավիթ Տոնոյանին ազատեց պաշտպանության նախարարի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Դավիթ Տոնոյանն ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից:
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...
Վարչապետը ներկայացրել է առաջիկայում ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ.Վերջին...