Սույն մրցավազքի նպատակը որն է. Թորոսյանը՝ Սարգսյանի ու Քոչարյանի հարցազրույցների մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անկեղծ չեմ կարողանում հասկանալ ՀՀ նախագահի պաշտոնը 10-ական տարի զբաղեցրած երկու սուբյեկտների՝ իրար հերթ չտալով սեփական թիմակիցներին պոդկաստ ու հարցազրույց տալու իմաստը ու դրանց ընթացքում մեր պետությանն ու պետականության դեմ սուտ մատնություններ անելը։
Ո՞վ կարող է բացատրել՝ սույն մրցավազքի նպատակը որն է։ Թե ո՞վ ավելի վատ բան կասի մեր պետության մասին, ո՞վ ավելի լավ կմանիպուլացի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, ով ավելի շատ «կպառկի» մեր նկատմամբ իր պարտքը չկատարածների ոտքերի տակ՝ այդպես էլ չհասկանալով, որ արդեն վաղուց մեր երկրի վերաբերյալ որոշումները կայացվում են հենց մեր երկրում, ոչ թե այլ երկրներում։
Ենթադրենք հենց այդպես է։ Ինչի՞ են նրանք դրանով հասնելու՝ բացի էլ ավելի շատ ատելությունից ժողովրդի կողմից։
Ի վերջո, ի՞նչ է այս ամենը նրանց տալիս։ Բացատրեք խնդրեմ»։
Նմանատիպ հոդվածներ
«Մարտի 1»-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը ազատ արձակվեց
«Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղա...
Վաշինգտոնում համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի որոշ դրույթներ. ԱՄՆ պետդեպ
Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններն անցած շաբաթ Վաշինգտոնում համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանավորվածու...
ԵԱՏՄ-ի և ռուսական շուկայի խնդիրները ճգնաժամ չեն, այլ հնարավորություն. վարչապետ
Հուլիսի 30-ին կայացած Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի և ռուսաստանյան շո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հայրը բոլորին բարեգործություն է արել, հիմա նման վերաբերմունքի է արժանանում. Գագիկ Ծառուկյանի դուստրերը
Գագիկ Ծառուկյանի դուստրերը լրագրողների հետ զրույցում անդրադարձել են իրենց հոր նկատմամբ իրականացվող գործողություններին՝ դ...