Քոչարյանի ասածը սուտ է. Լուսինե Պողոսյան
Ղարաբաղի «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ Լուսինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա հարցազրույցում հայտարարել է թե իբր ինքը դիմել է Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում կազմակերպելու նպատակով, իսկ Արայիկն ասել է, թե «եթե հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի»` ՍՈՒՏ Է...
Իրականում եղել է լրիվ այլ իրավիճակ՝
Արայիկ Հարությունյանը որևէ խնդիր չի տեսել հանդիպման հարցում և պատրաստակամություն էր հայտնել ընդունել Ռոբերտ Քոչարյանին` նախագահական նստավայրում։
Սակայն հենց Քոչարյանն է պնդել, որ Արայիկը պետք է գա իր մոտ՝ այսինքն անգամ պատերազմի ամենաթեժ պահին գերադասել է առաջնորդվել «տղայական» ամբիցիաներով, ոչ թե պետական մտածողությամբ․․․
Ի դեպ նշեմ , որ թե՛ մարդկային որակներով, թե՛ որպես ղեկավար, թե՛ Ձեր «տղայական» մոտեցմամբ Արայիկ Հարությունյանի հետ պարզապես համեմատվել չեք կարող պարոնա՛յք...
Ցավոք, այսօր երբ և՛ Արայիկ Հարությունյանը, և՛ Բակո Սահակյանը, և՛ Արկադի Ղուկասյանը գտնվում են գերության մեջ, Հայաստանում գտնվող որոշ անձինք օգտվում են այդ իրավիճակից՝ մանիպուլիացիաներով խեղաթյուրում իրականությունը․
Ժամանակը կգա
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ-ի և Ադրբեջանի վերաբերյալ
Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ՝ վերջնական նպատակին հասնելո...
Կիրանցի բնակիչներին «սպառնում են» նաև փոխհատուցումից զրկել․ Դանիելյան
Կիրանցի բնակիչներն աննախադեպ ճնշումների են ենթարկվում։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց...
Շվեդիայում Ղուրանի հերթական հրապարակային այրումը կդժվարացնի երկրի անդամակցումը ՆԱՏՕ-ին․ Թուրքիա
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հայտարարել է, որ Շվեդիայում Ղուրանի հրապարակային այրման հետ կապված հերթա...
ԲԴԽ անդամներից ևս մեկը հայտնել է հրաժարական տալու մասին
Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում...