Կիրանցի բնակիչներին «սպառնում են» նաև փոխհատուցումից զրկել․ Դանիելյան
Կիրանցի բնակիչներն աննախադեպ ճնշումների են ենթարկվում։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Իրենց մոտ ստեղծում են մի իրավիճակ, որ այլևս ելք չկա և ամենաճիշտ լուծումն այն փոխհատուցումն է, որ առաջարկում է կառավարությունը, և շատ լավ կլինի, որ այդ փոխհատուցումը վերցնեն»,- ասաց Դանիելյանը։
Նա հիշեցրեց մի քանի օր առաջ տարածված հայտարարությունը, թե բնակիչներին ժամանակին տրված կադաստրի վկայականները խնդիրներ ունեն, դրանք ճիշտ չեն տրվել։
«Սա պատահական չէ, այսինքն՝ այս օրերի ընթացքում ասվել է` եթե այսօր հանգիստ, հանդարձ ձեր գործողությունները չկատարեք և չվերցնեք այն, ինչ առաջարկվում է ձեզ, վաղը-մյուս օրը դրանից էլ կզրկվեք։ Այսինքն՝ նորից ահաբեկչական մեթոդներ են գործի դնում»,- նշեց Դանիելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազ...
Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի եկեղեցու հարկեր վճարելու վերաբերյալ հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան գրառում է կատարել, որտեղ, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ղեկավարությանը մեղադրել...
Ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետը․ կալանավորելու միջնորդությունը քննվելու է այսօր
Փաստաբան Վահե Եփրիկյանը տեղեկացրեց, որ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին կալանավորելու միջնորդությունը քննվելու է «Աջափ...