Շվեդիայում Ղուրանի հերթական հրապարակային այրումը կդժվարացնի երկրի անդամակցումը ՆԱՏՕ-ին․ Թուրքիա
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հայտարարել է, որ Շվեդիայում Ղուրանի հրապարակային այրման հետ կապված հերթական միջադեպը կդժվարացնի երկրի հետագա մերձեցումը ՆԱՏՕ-ի հետ։
«Հատկապես ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Շվեդիայի իշխանությունները, որոնք ցանկանում են լինել Թուրքիայի դաշնակիցները, պետք է վերջ տան անօրինականություններին և սադրանքներին, որոնք տեղի են ունենում իրենց երկրում ազատության հովանու ներքո, անհրաժեշտ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,- թուրք նախարարի խոսքերը մեջբերել է EFE լրատվական գործակալությունը:
Թուրքիայի արդարադատության նախարարը «սկանդալային» է անվանել շվեդական ոստիկանության դիրքորոշումը, որը թույլ է տվել չորեքշաբթի օրը Ստոկհոլմի մզկիթի մոտ Ղուրանի այրումը։
«Կրոնի ազատությունը մարդու հիմնարար իրավունքն է, և հավատացյալների դեմ հարձակումները չեն կարող արդարացվել խոսքի ազատությամբ», - ասել է նա,- «Ոչ մի իրավական որոշում չի կարող արդարացնել նման հարձակումը: Ոչ մի ժողովրդավարական սահմանադրական պետություն չի կարող համակերպվել նման իրավիճակի հետ»:
Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այս միջադեպն անվանել է «անարգ»՝ հիշեցնելով, որ դա տեղի է ունեցել մահմեդական զոհաբերության տոնի առաջին օրը։
«Անընդունելի է, որ նման հակաիսլամական գործողությունները թույլատրվում են արտահայտվելու ազատության հովանու ներքո: Նման հրեշավոր գործողությունների վրա աչք փակելը հավասարազոր է հանցագործության մեղսակցությանը», - ասել է Ֆիդանը:
Չորեքշաբթի ավելի վաղ Ստոկհոլմում մզկիթի դիմաց Ղուրան են այրել, ակցիան տեղի է ունեցել մոտ 200 հոգու ներկայությամբ՝ ոստիկանական հսկողության ներքո։
Շվեդիան հավակնում է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, սակայն նման միջադեպերի պատճառով Թուրքիան կտրականապես դեմ է դրան։
Նմանատիպ հոդվածներ
Հեռացնել կեղծ գրառումները և կատարել հերքող հրապարակումներ․ Արցախի տեղեկատվական շտաբը նախազգուշացնում է
Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ...
Սկսվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
ԱՄՆ-ում սկսվել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Երկու երկր...
Կայացել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ե...
Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության...