Աբովյանում դանակահարած քաղաքացիներից մեկը հիվանդանոցում մահացել է․ նոր մանրամասներ
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոյեմբերի 10-ին՝ ժամը 17։17-ին, Օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի «Կինոյի շենքի» հատվածում դանակահարված քաղաքացի կա, ով արնահոսում է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է, մյուսը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Մինչ բժիշկները պայքարում էին 2-րդ վիրավորի կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, և ժամանելով դեպքի վայր, այնտեղ և հարակից՝ Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողների ինքնությունները ճշտելու, նրանց և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 24-ամյա Սարգիս Զ.-ն է:
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Վանեցյանն ընտրություններին մասնակցեց՝ քվեարկելով հանուն արժանապատիվ և բարեկեցիկ Հայաստանի
«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ընտանիքի անդամների հետ քվեարկ...
Ասում էին՝ ընտրություններից հետո ադրբեջանցիները կհեռանան, ո՞ւր է, որ գնում են, սպասում ենք․ Կութի գյուղապետ․ Yerkir
Ընտրություններից հետո նույն վիճակն է, ոչ մի փոփոխություն չկա, ադրբեջանցիները նույն դիրքերում են՝ հայկական հողում՝ Կութի...
Անի Սամսոնյանը տուն ինտերնատների միաձուլման հարցով դիմել է Մեսրոպ Առաքելյանին
Երևանի N1 տուն ինտերնատի և Նորքի տուն ինտերնատ ՊՈԱԿ-երի հնարավոր միաձուլման հարցով «Լուսավոր Հայաստան» խմբակցությա...
Ռուսական զորքերը ոչնչացրել են ուկրաինական դեսանտային ուժերին, որոնք փորձել են գրավել ատոմակայանը
Ռուս զինվորականները ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի դեսանտը՝ Զապորոժյե ատոմակայանի մոտ, հայտնում է ՊՆ-ն, փոխանցում...